Գարեգին Երկրորդը հորդորում է ապաշխարել. նա ուղերձ է հղել Մեծ պահքի կապակցությամբ

https://arm.sputniknews.ru/20260216/garegin-erkrvordy-hvordvorum-e-apashkharel-na-ugherdz-e-hghel-mets-pahqi-kapakcutjamb-98849130.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1c/98175203_48:0:1553:1129_1920x0_80_0_0_b6fa1135f9ea1ac92b6920c4b2fba821.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, պահք

հայաստան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, պահք

Բաժանորդագրվել

Ամենայն հայոց կաթողիկոսը դիմում է Աստծուն, որ խաղաղություն հաստատի աշխարհում, մեր հայրենիքում ու մեր սրտերում։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Մեծ պահքի ժամանակահատվածը լավ առիթ է ապաշխարելու համար։ Այս մասին հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը` ուղերձ հղելով Մեծ պահքի կապակցությամբ։

«Սիրելիներ, մեր օրերում, երբ ազգային ու հայրենական կյանքի խնդիրների, մեր Սուրբ եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որի միջոցով հաշտվեցինք Աստծո հետ։ Ապրենք ազգի ու հայրենիքի նկատմամբ ամենայն նվիրումով, մեր ինքնությանն ու սրբազան արժեքների հանդեպ անբեկանելի նախանձախնդրությամբ, մեր Մայր եկեղեցուն հավատարիմ մնալու հաստատակամությամբ»,– ասված է կաթողիկոսի ուղերձում։

Նա հորդորել է աղոթել միասին, որ պահեցողության խորհրդավոր այս ժամանակամիջոցը համընդհանուր զղջման և ապաշխարության գեղեցիկ առիթ լինի ամենքի համար։

«Որպեսզի մեր սխալներն ու թերությունները գիտակցելով և շտկելով կարողանանք միասնաբար հաղթահարել բոլոր նեղություններն ու դժվարությունները։ Թող Բարձրյալն Աստված խաղաղություն հաստատի աշխարհում, մեր հայրենիքում ու մեր սրտերում, և բարօրության ու շինության մեջ պահի ու պահպանի մեր ազգը, մեր պետությունն ու մեր Սուրբ եկեղեցին. Ամեն»,– եզրափակել է Գարեգին Երկրորդը։

Leave a comment