https://arm.sputniknews.ru/20260216/hajastan-e-nermutsvel-340-starlink-terminal-nakharary-tver-nerkajacrec-98849234.html
Հայաստան է ներմուծվել 340 «Starlink» տերմինալ. նախարարը թվեր ներկայացրեց
Հայաստան է ներմուծվել 340 «Starlink» տերմինալ. նախարարը թվեր ներկայացրեց
Sputnik Արմենիա
«Starlink»–ը արհեստական արբանյակների գլոբալ համակարգ է, որը տեղակայված է «SpaceX-ի» կողմից` գերարագ լայնաշերտ արբանյակային ինտերնետի հասանելիությունն… 16.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-16T12:27+0400
2026-02-16T12:27+0400
2026-02-16T12:28+0400
starlink
մխիթար հայրապետյան
հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
ինտերնետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/09/84640187_53:203:1587:1066_1920x0_80_0_0_62bca31a9ba6467519c31172bd8c1366.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. 2025 թվականի 2-րդ կիսամյակում Հայաստան է ներմուծվել 340 «Starlink» տերմինալ։ Այս տվյալները մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։Նշենք, որ «Starlink»–ը արհեստական արբանյակների գլոբալ համակարգ է, որը տեղակայված է «SpaceX-ի» կողմից` գերարագ լայնաշերտ արբանյակային ինտերնետի հասանելիությունն ապահովելու համար այն վայրերում, որտեղ այն կայուն չէ: «Starlink»–ը ստեղծվել է «SpaceX»–ի կողմից 2014 թվականի հունիսին:Նախարարը ներկայացրեց նաև տեխնոլոգիական ոլորտի գործունեության մի շարք տվյալներ. եթե 2017 թվականին այս ոլորտում գործունեություն իրականացրել է 650 ընկերություն, ապա 2024 թվականին՝ 8 396, իսկ 2025 թ.` 12 026 կամ 2017 թվականի համեմատ 18.5 անգամ ավելի շատ։Ըստ նրա` եթե 2017 թվականին տեխնոլոգիական ոլորտի շրջանառությունը կազմել է 306 մլրդ 040 մլն դրամ, ապա 2024 թ.՝ 915 մլրդ 800 մլն դրամ, իսկ 2025 թ. ավելի քան 1 տրլ. 2017 թ. համեմատ աճը ավելացել է 3.2 անգամ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/09/84640187_233:87:1539:1067_1920x0_80_0_0_cd3ea51291387f02532c7e9b6ae2a7d5.jpg.webp
starlink, մխիթար հայրապետյան, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, ինտերնետ
starlink, մխիթար հայրապետյան, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, ինտերնետ
«Starlink»–ը արհեստական արբանյակների գլոբալ համակարգ է, որը տեղակայված է «SpaceX-ի» կողմից` գերարագ լայնաշերտ արբանյակային ինտերնետի հասանելիությունն ապահովելու համար։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. 2025 թվականի 2-րդ կիսամյակում Հայաստան է ներմուծվել 340 «Starlink» տերմինալ։ Այս տվյալները մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Արաբանյակային ինտերնետ կապի ոլորտում նախարարությունը կատարել է մեծածավալ աշխատանքներ։ Գաղտնիք չէ, որ ՀՀ–ում արդեն իսկ 2025 թվականից հասանելի է արբանյակային ինտերնետ կապի «Starlink» ընկերության ծառայությունները։ Այստեղ մենք աշխատանքները մեկնարկել էինք դեռևս 2024 թվականից` ազատականացնելով ռադիոհաճախականության որոշակի տիրույթներ, որից հետո «Starlink» ընկերությունը հնարավորություն ունեցավ իր գործունեությունը ծավալել»,– ընդգծեց նախարարը։
Նշենք, որ «Starlink»–ը արհեստական արբանյակների գլոբալ համակարգ է, որը տեղակայված է «SpaceX-ի» կողմից` գերարագ լայնաշերտ արբանյակային ինտերնետի հասանելիությունն ապահովելու համար այն վայրերում, որտեղ այն կայուն չէ: «Starlink»–ը ստեղծվել է «SpaceX»–ի կողմից 2014 թվականի հունիսին:
Նախարարը ներկայացրեց նաև տեխնոլոգիական ոլորտի գործունեության մի շարք տվյալներ. եթե 2017 թվականին այս ոլորտում գործունեություն իրականացրել է 650 ընկերություն, ապա 2024 թվականին՝ 8 396, իսկ 2025 թ.` 12 026 կամ 2017 թվականի համեմատ 18.5 անգամ ավելի շատ։
«Եթե 2017 թվականին այս ընկերություններն ունեին ընդամենը 15 350 աշխատակից, ապա նրանց թիվը 2024 թվականին հասավ 41 541–ի, իսկ 2025 թ.` 41 431 կամ 2,6 անգամ ավելի աճ են ապահովել 2017 թվականի համեմատ»,– նշեց Հայրապետյանը։
Ըստ նրա` եթե 2017 թվականին տեխնոլոգիական ոլորտի շրջանառությունը կազմել է 306 մլրդ 040 մլն դրամ, ապա 2024 թ.՝ 915 մլրդ 800 մլն դրամ, իսկ 2025 թ. ավելի քան 1 տրլ. 2017 թ. համեմատ աճը ավելացել է 3.2 անգամ։