Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. ՀՀ առաջին նախագահը՝ Փաշինյանի մասին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարությամբ է հանդես եկել։
«Մեծ գոհունակությամբ ընթերցեցի Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հայհոյախառն խոսույթի վերաբերյալ։ Հայաստանի ոչ մի ղեկավար երբեւէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջեւ հանդես գալ նման գռեհիկ պահվածքով։ Ահա սա է նրա կերտած իրական Հայաստանի պատկերը։
Հուսամ, որ մեր երկրի զարգացումներին հետեւող միջազգային իրավապաշտպան կառույցները հավուր պատշաճի կգնահատեն այդ հայտարարությունը եւ աչք չեն փակի Հայաստանի ստանձնած ժողովրդավարական պարտավորությունները ոտնահարող Փաշինյանի գործելակերպի վրա։
Սրտանց շնորհավորում եմ ժուռնալիստների միությանը այդպիսի հիմնավոր հայտարարության հրապարակման առիթով»,- ասվում է հայտարարությունում։