Բժիշկը բացատրել է, թե ինչի մասին կարող են վկայել կարմիր ափերը

Ափերի մաշկի սովորական գույնի փոփոխությունը երբեմն կարող է վկայել ներքին օրգանների հետ կապված խնդիրների մասին. այս մասին aif.ru-ին հայտնել է ընդհանուր պրակտիկայի բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու Անդրեյ Կոնդրախինը։

Մասնագետի խոսքով՝ ափերի արտահայտված կարմրությունը, որը հաճախ անվանում են «լյարդային ափեր», կարող է լյարդի հիվանդության հնարավոր նշան լինել։ Նման դեպքերում մարդը կարող է ցավ կամ այլ ակնհայտ ախտանիշներ չզգալ, թեև երբեմն կարող է նկատվել քոր։

Բժիշկը նշել է, որ մաշկի գույնի ցանկացած նկատելի փոփոխություն, այդ թվում՝ կարմրությունը կամ դեղնավուն երանգը, պետք է մտահոգության տեղիք տա։ Եթե ափերը կորցրել են իրենց բնորոշ վարդագույն երանգը, դա կարող է վկայել այն մասին, որ ներքին օրգանները պատշաճ կերպով չեն գործում։

Նման իրավիճակում բժիշկը խորհուրդ է տալիս չհետաձգել բժշկին դիմելը և անցնել անհրաժեշտ հետազոտությունները։

Leave a comment