Փետրվարի վերջին հակամարտության մեկնարկից ի վեր Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ զինված ուժերի համար արժեցել է ավելի քան 48 միլիարդ դոլար։
«Այս թիվը ներառում է զինամթերքը, ռազմական տեխնիկայի և սարքավորումների փոխարինման ծախսերը, ինչպես նաև գործառնական ծախսերը», – հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարարության ֆինանսական վերահսկողության գծով տեղակալ Արթուր Միլլերը Կոնգրեսում լսումների ժամանակ։
Միլլերը ներկայացված է եղել Ռազմածովային ուժերի նախարարի՝ ֆինանսական կառավարման գծով օգնականի պաշտոնում։
Նա նշել է, որ այս ընդհանուր գումարը չի ներառում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայաններին հասցված վնասները (որոնցից մի քանիսը զգալիորեն վնասվել են իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակումներից), ինչպես նաև չի ներառում համաշխարհային տնտեսության վրա ունեցած ավելի լայն ազդեցությունը։
Սա Պենտագոնի ծախսերի վերաբերյալ տվյալների առաջին թարմացումն է հոկտեմբերի կեսերից ի վեր, երբ պատերազմի արժեքը գնահատվում էր 47,1 միլիարդ դոլար։ Այն ժամանակ ընդհանուր գումարի ամենամեծ մասը՝ մոտ 29 միլիարդ դոլարը, բաժին է ընկել ծախսված զինամթերքի փոխարինմանը։ Ռազմական տեխնիկայի և սարքավորումների, այդ թվում՝ ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի կորուստը կազմել է մոտ 6 միլիարդ դոլար։