Հանդիպումների ժամանակ նրանք չեն ասում, որ դա պահանջ է, նրանք ասում են՝ ձեր գործն է, ուզում եք արեք, ուզում եք՝ մի արեք, ուղղակի խաղաղության պայմանագիր կնքելու համար կարևոր է դա, կարող ենք նաև ապրել առանց խաղաղության պայմանագիր, իսկ մենք համարում ենք, որ դա անհրաժեշտ է: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին։
Նա, մասնավորապես, նշել է.«Մեր համար Ջավախքը կարևո՞ր է, Արևմտյան Հայաստան հասակացողությունը կարևո՞ր է, Լեռնային Ղարաբաղը կարևո՞ր է, դա մեր քաղաքական օրակա՞րգն է, եթե այո, ապա Հայաստանի Հանրապետությունը որտե՞ղ է սկսվում և ավարտվում, և ինչի՞ մասին Է այդ Անկախության հռչակագիրը»։
Սիմոնյանը հավելել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում։
«Ես մասնակցել եմ Ադրբեջանի հետ բանակցություններին, և իմ ընկալմամբ՝ սահմանադրական փոփոխություններից հետո խաղաղության պայմանագրի ստորագրումը օրերի հարց է դառնալու»,-ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: