Խաղաղությունն այլընտրանք չունի, և այն ամրացնելու համար մեզ պետք է ներքին խաղաղություն առանց Նիկոլ Փաշինյանի և իր թիմի․ Մանե Թանդիլյան

Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ հինգ տարի ուներ Սահմանադրության փոփոխություններն ԱԺ-ում հաստատելու և հանրաքվեի դնելու։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Նիկոլ Փաշինյանը վստահ է եղել, որ ժողովուրդը դեմ է լինելու Ադրբեջանի պահանջով Սահմանադրության փոփոխությանը, հետևաբար խորհրդարանական ընտրություններից առաջ չի գնացել քաղաքական ինքնասպանության։

Իսկ հիմա, երբ արդեն չունի անհրաժեշտ մեծամասնություն, իր հերթական ձախողումը գցում է ընդդիմության, առաջիկայում նաև ժողովրդի վրա։


Խաղաղությունն այլընտրանք չունի, և այն ամրացնելու համար մեզ պետք է ներքին խաղաղություն առանց Նիկոլ Փաշինյանի և իր թիմի»,-գրել է նա։

Leave a comment