Հաստատվել է ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնի թեկնածուների վերջնական ցուցակը

Բաժանորդագրվել

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2027 թվականի մարտին Մարոկկոյում։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահական ընտրությունների թեկնածուների վերջնական ցուցակում 3 մարդ է ընդգրկվել։ Լուրը հրապարակվել է կազմակերպության կայքում։

Թեկնածուներ են դարձել ՖԻՖԱ-ի գործող նախագահ Ջանի Ինֆանտինոն, Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FFF) նախագահ Ֆիլիպ Դիալոն և Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիայի (JFA) նախկին նախագահ Կոձո Տասիման։

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2027 թվականի մարտին կազմակերպության կոնգրեսում, որը տեղի է ունենալու Մարոկկոյում։

«Անդամ ասոցիացիաների գործունեության կարգավորման մասին ՖԻՖԱ-ի կանոնակարգին համապատասխան՝ թեկնածություններն ուղարկվել են ընտրական հանձնաժողով՝ թեկնածուների ընտրության թույլտվության հարցը քննարկելու և որոշում կայացնելու համար։ Ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի կանոնադրությամբ և ընտրական օրացույցով, անդամ ասոցիացիաները կծանուցվեն առաջադրված և թույլատրված թեկնածուների անունների մասին ոչ ուշ, քան 2027 թվականի փետրվարի 18-ը», -ասված է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք` նոյեմբերի 17-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ ՖԻՖԱ-ի նախագահի առաջիկա ընտրություններում կաջակցի Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոյին։

Leave a comment