Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ–ն` լրագրողի հետ միջադեպի մասին

https://arm.sputniknews.ru/20261119/pashinjany-paterazm-e-hajtararel-lragrvoghnerin-hzhmn-lragrvoghi-het-mijadepi-masin-109555247.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/08/107843420_89:0:1512:1067_1920x0_80_0_0_c3c9a404f5acc369244462d8f192384b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լրագրող, նիկոլ փաշինյան, հայաստանի ժուռնալիստների միություն, հայտարարություն

լրագրող, նիկոլ փաշինյան, հայաստանի ժուռնալիստների միություն, հայտարարություն

Բաժանորդագրվել

Հայտարարությունում Ժուռնալիստների միությունը հիշեցրել է լրագրողների հետ իշխանությունների հաղորդակցության մշակույթի, խոսքի կոռեկտության և լրագրողների մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքի անհրաժեշտության մասին։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) խստորեն դատապարտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը լրագրողների նկատմամբ՝ հայտարարելով, որ նա պատերազմ է հայտարարել ԶԼՄ-ներին, և ակնկալելով միջազգային կառույցների արձագանքը։

Նոյեմբերի 19-ին ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի միջև լարված հարցուպատասխան տեղի ունեցավ։ Ջեբեջյանը ցուցադրեց «Եռաբլուրում» զոհվածների լուսանկարները և ի հակադրում Փաշինյանի բազմիցս իր ընդդիմախոսներին ուղղված արած այն հայտարարության. «Բա դուք ինչու չեք զոհվել», հետաքրքրվեց, թե ինքը, ՔՊ–ի թիմը ինչու չեն զոհվել ու ողջ են մնացել պատերազմի ժամանակ։ Այս արտահայություններից հետո Փաշինյանը հունից դուրս եկավ ու հայտարարեց, թե «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» խմբակցությունները և այլ քաղաքական շրջանակներ «Եռաբլուրը» տևական ժամանակ դարձրել են քաղաքական և հանրային մանրադրամ: Փաշինյանը նաև լրագրողին ու առհասարակ իր բոլոր ընդդիմախոսներին անվանեց «եղկելի»։

ՀԺՄ-ի հայտարարության մեջ նշվում է նաև վարչապետին ուղղված Ջեբեջյանի հարցի մասին՝ ԱԺ-ում երեկ Փաշինյանի կիրառած բառապաշարի ու խոսքի մշակույթի վերաբերյալ:

«Փաշինյանին չի բավարարում այն, որ անհամաչափ ու աննախադեպ տույժեր և տուգանքներ են կիրառվում ԶԼՄ–ների նկատմամբ։ Նա պատերազմ է հայտարարել լրագրողներին, լծվել լրագրողներին ահաբեկելու, սպառնալու, վիրավորանքներ հասցնելու, հանիրավի մեղադրելու գործին»,– ասված է հայտարարությունում։

ՀԺՄ–ն կոչ է անում ՀՀ իշխանություններին անհապաղ դադարեցնել լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը, զերծ մնալ նրանց մասնագիտական գործունեությունը վարկաբեկելու և ահաբեկելու փորձերից։ Միությունից նաև հորդորում են գիտակցել, որ լրագրողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը միայն տվյալ լրագրողի խնդիրը չէ, այլ հարված է խոսքի ազատությանն ու ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներին։

ՀԺՄ–ն դիմել է միջազգային լրագրողական կազմակերպություններին և մամուլի ազատության պաշտպանությամբ զբաղվող կառույցներին` ակնկալելով նրանց հրապարակային արձագանքը՝ Հայաստանի վարչապետի կողմից լրագրողների նկատմամբ դրսևորվող նման վարքագծին։

Հիշեցնենք, որ նախկինում Հայաստանի ժուռնալիստների միությունը բազմիցս իշխանություններին և նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանին հորդորել է կոռեկտ լինել լրագրողների հետ զրույցներում, զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ գռեհիկ բառապաշարից, չխոչընդոտել նրանց աշխատանքը, հարգել այն, անգամ, եթե լրագրողն անվերապահորեն չի կիսում իր մտքերը կամ օրակարգերը։

Leave a comment