«Օշականցի Գևորիկի» և «Զապի» խափանման միջոցները փոփոխվել են

https://arm.sputniknews.ru/20261119/oshakanci-gevvoriki-ev-zapi-khapanman-mijvocnery-pvopvokhvel-en-109554414.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/08/100752161_0:147:1089:963_1920x0_80_0_0_af7d0372f3d169168ac8fd6f6e880621.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, օրենքով գող, օշականցի գևորիկ, անդրանիկ սողոյան

հայաստան, օրենքով գող, օշականցի գևորիկ, անդրանիկ սողոյան

Բաժանորդագրվել

Նախկինում հայտնի էր դարձել, որ «Զապը» հիվանդանոցում է, իսկ «Օշականցի Գևորիկը»` ԱԱԾ մեկուսարանում։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Անդրանիկ Սողոյանի (Զապ) և Գևորգ Մելիքյանի (Օշականցի Գևորիկ) խափանման միջոցները փոխվել են։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։

Ըստ ԶԼՄ–ների ` դատարանը որոշումը կայացրել է քիչ առաջ։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանները ձերբակալել են Գևորգ Մելիքյանին և Անդրանիկ Սողոյանին։

Ըստ ոստիկանության` Գյումրիում հաշվառված 58-ամյա «օրենքով գողը», տեղեկանալով դստեր և նախկին փեսայի միջև վիճաբանության մասին, դիմել է Օշականում բնակվող մեկ այլ «օրենքով գողի»՝ նախկին փեսային պատժելու համար։ Դրան հաջորդել են երկու խմբերի միջև բախումներ։

Սեպտեմբերի 25-իմ և 26-ին «Զապն» ու «Օշականցի Գևորիկը» կալանավորվեցին։

«Հրապարակ» օրարթերթը նոյեմբերի 17-ին հայտնեց, որ «Զապը» հիվանդանոցում է, իսկ «Օշականցի Գևորիկը»` ԱԱԾ մեկուսարանում։

«Օրենքով գող» Զապի նախկին փեսայի խափանման միջոցը փոխվել է. ԶԼՄ

Leave a comment