ՖԻՖԱ-ն հայտնել է կազմակերպության ղեկավարի պաշտոնի հավակնորդների անունները

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հայտնել է կազմակերպության ղեկավարի պաշտոնի հավակնորդների անունները։

Առաջադրվել են Ֆիլիպ Դիալոն, Կոձո Տաշիման և ՖԻՖԱ-ի գործող նախագահ Ջանի Ինֆանտինոն։

Ֆիլիպ Դիալոն Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, Կոձո Տաշիման նախկինում ղեկավարել է Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիան և 2015 թվականի ապրիլից ընդգրկված է ՖԻՖԱ-ի կազմում։ 

Ջանի Ինֆանտինոն կազմակերպությունը գլխավորում է 2016 թվականից։

Ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունները կկայանան 2027 թվականի մարտի 18-ին՝ Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում անցկացվելիք 77-րդ կոնգրեսի շրջանակում։

 ՖԻՖԱ-ի՝ անդամ ասոցիացիաների գործունեությունը կարգավորող կանոնակարգի համաձայն՝ հայտերն ուղարկվել են ընտրական հանձնաժողով՝ քննարկման և թեկնածուների մասնակցության վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով։

Ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի կանոնադրությամբ և ընտրական օրացույցով, անդամ ասոցիացիաներն առաջադրված և ընտրություններին թույլատրված թեկնածուների անունների մասին կծանուցվեն ոչ ուշ, քան 2027 թվականի փետրվարի 18-ը։

 

Leave a comment