Նա հայտարարում է, որ եթե Սահմանադրության փոփոխության հանրաքվեն տեղի ունենա, ապա անկախ դրա արդյունքից՝ ինքը կհեռանա։
Եթե նրա կառավարման տարիները դիտարկենք Արցախի կորստի, հազարավոր մեր հայրենակիցների բռնի տեղահանության, պետականության ու անվտանգության համակարգի խորքային ճգնաժամի համատեքստում, ապա հեռանալու մասին այս խոստումը բոլորովին այլ իմաստ է ստանում։
Հանկարծ չի՞ առաջացել մի քաղաքական իրավիճակ, երբ նա ցանկանում է ոչ թե պարզապես հեռանալ իշխանությունից, այլ հեռանալ՝ առանց իր կառավարման համար պատասխան տալու։
Մավրը արեց իր գործը, մավրը փորձում է հեռանալ։
Պետության ղեկավարի հեռանալը պատասխանատվության ավարտը չէ։ Հեռանալը չի նշանակում, որ կարելի է փակել անցյալի էջը, ջնջել քաղաքական որոշումների հետևանքները և ազատվել հանրության առաջ հաշվետու լինելու պարտականությունից։
Արցախի հարցը չի փակվելու վարչապետի հրաժարականով։ Տեղահանվածների ճակատագիրը չի մոռացվելու։ Կորցրած մարդկային կյանքերն ու պետական վնասները չեն վերանալու նրա հեռանալուց հետո։
Հայաստանի հասարակությունը պետք է հստակ պահանջ դնի՝ ոչ թե պարզապես հեռանալ, այլ պատասխան տալ։
Որովհետև պետությունը սեփական ձախողումներից հետո լքելու պաշտոն չէ, իսկ վարչապետի աթոռը՝ պատասխանատվությունից փախուստի միջոց։
«Նա կարող է հեռանալ իշխանությունից, բայց իրավունք չունի կարծելու, թե դրանով ավարտվում է իր պատասխանատվությունը պետության և ժողովրդի առաջ»։
ԵՎ սա քաղաքականապես ավելի ծանր փաստարկ է, քան պարզապես հրաժարականի պահանջը։
Տերերը սրա թիկունքում արդեն պայմանավորվել են։