Միքայել Սրբազանը վաղը դուրս կգրվի «Իզմիրլյան» ԲԿ-ից

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վաղը՝ փետրվարի 17-ին դուրս կգրվի «Իզմիրլյան» ԲԿ-ից։ Այս մասին տեղեկացնում է բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Աննա Դեմիրճյանը:

«Տեղեկացնում եմ, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Իզմիրլյան ԲԿ-ից դուրս կգրվի վաղը՝ փետրվարի 17-ին, ժամը 12։00-ին։

Սրբազանի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նա կշարունակի գտնվել բժիշկների հսկողության տակ»,-գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment