Միջուկային պատերազմ չպետք է սանձազերծվի․ Պուտինը, Թրամփը և Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 2026 թվականի նոյեմբերի 19-ին հանդիպում են անցկացրել Շենժենում։


Ռուսաստանի և ԱՄՆ-ի պետությունների ղեկավարներն իրենց երախտագիտությունն են հայտնել Չինաստանին՝ այս պատմական եռակողմ գագաթնաժողովը կազմակերպելու և անցկացնելու համար։


Երեք պետությունների ղեկավարները հանգամանալից մտքեր են փոխանակել միջազգային ներկայիս իրավիճակի շուրջ և իրենց հանձնառությունն են հայտնել ռազմավարական կայունության և միջազգային անվտանգության պահպանմանը։


1. Լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ՝ Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն իրենց հանձնառությունն են հայտնել ՄԱԿ-ի բարեփոխմանը, որպեսզի ՄԱԿ-ն ավելի արդյունավետորեն արձագանքի համաշխարհային մարտահրավերներին և համապատասխանի միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման իր հիմնարար առաքելությանը։

2. Երեք պետությունները նախատեսում են ավելացնել նավթավերամշակման արտադրանքի արտադրությունն ու մատակարարումները՝ ի շահ բոլոր երկրների։ Նրանք վերահաստատել են էներգամատակարարումների կայունության կարևորությունը։

3. Երեք պետությունների ղեկավարներն ընդգծել են, որ պետությունների համաձայնության սկզբունքը և պետությունների պաշտոնատար անձանց անձեռնմխելիության պահպանումը հիմնարար նշանակություն ունեն։ Նրանք համաձայնել են, որ Միջազգային քրեական դատարանը և նմանատիպ այլ կառույցները չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները։

4. Երեք պետությունների ղեկավարները վերահաստատել են, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի։ Երեք երկրները երկխոսություն կվարեն միջուկային ռիսկերի նվազեցման և միջուկային զենքի տարածման կանխարգելման ուղղությամբ։

Leave a comment