2026 թվականը մոտենում է իր տրամաբանական ավարտին, սակայն Հայաստանի ազգային ագրարային համալսարանը չի շտապում հրապարակել 2025 թվականի իր գործունեության տարեկան հաշվետվությունը:
«Բարձրագույն կրթության և գիտության» մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ կետը սահմանում է, որ բուհը յուրաքանչյուր տարի մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը իր պաշտոնական կայքում հրապարակում է նախորդ տարվա ընթացքում բուհի ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքների մասին հաշվետվությունը:
Ագրարային համալսարանը շուրջ 7 ամիս չի հրապարակում տարեկան հաշվետվությունը: Սակայն աբսուրդն այստեղ ոչ միայն հաշվետվության հրապարակման ժամկետի խախտումն է: Ագրարային համալսարանը 2024 թվականից չունի ռազմավարկան ծրագիր: Ուղղակի չունի և վերջ:
Տիկին Ժաննա, պարոն Հրաչյան չի հարգում Ձեր գրած օրենքը, գոնե Դուք հարգեք: