Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան

Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան: Այդ մասին 38-ամյա ֆուտբոլիստը հայտնել է սոցիալական ցանցերում:

Իսպանացի կիսապաշտպանի վերջին ակումբն ավստրալական «Մելբուրն Վիքթորին» էր, որի կազմում խաղում էր 2025 թվականից: Ակումբային կարիերայի ընթացքում Խուան Մատան հանդես է եկել նաև իսպանական «Վալենսիայում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» և «Չելսիում», թուրքական «Գալաթասարայում», ճապոնական «Վիսել Կոբեում» ու ավստրալական «Ուեսթերն Սիդնեյ Ուոնդերերսում»:

Իսպանիայի հավաքականի կազմում կիսապաշտպանը 2009-2016 թվականներին անցկացրել է 41 հանդիպում ու խփել 10 գոլ:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment