Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հարց է բարձրացրել, թե ինչու է Ռուսաստանը մասնակցում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին ու ՌԴ-ն որակել որպես «տնտեսական թզուկ»։
«Եթե սա տնտեսական գագաթնաժողով է, ապա Ռուսաստանի ներկայությունն ուղղակի անհասկանալի է։ Մի՞թե սա «Յալթայի» կրկնությունն է։ Ռուսաստանը տնտեսական թզուկ է. նրա տնտեսության ծավալը մոտավորապես հավասար է Իտալիայի տնտեսության ծավալին։ Եթե նպատակը աշխարհի ամենակարևոր տնտեսական խնդիրների քննարկումն է (իսկ քննարկելու բան, անշուշտ, շատ կա), ապա բանակցային սեղանի շուրջ պետք է լինի Եվրոպական միությունը, այլ ոչ թե Ռուսաստանը»,- նշել է Սիկորսկին։
Նոյեմբերի 18-19-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում անցկացվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովը։ Միջոցառման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսությունների հետ գործընկերության զարգացումը Մոսկվայի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Պուտինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անբաժանելի մասն է։