Նոյեմբերի 18–ին մահացած զինծառայողը 19 տարեկան էր․ մանրամասներ

https://arm.sputniknews.ru/20261119/nvojemberi-18in-mahacats-zintsarajvoghy-19-tarekan-er-manramasner-109536506.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/0d/105756067_274:0:1478:903_1920x0_80_0_0_1fe7766da71e1befe059e203f77ba79d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սոթք, զինծառայող, մահ, պայմանագրային ծառայություն, հհ պաշտպանության նախարարություն (պն)

սոթք, զինծառայող, մահ, պայմանագրային ծառայություն, հհ պաշտպանության նախարարություն (պն)

Բաժանորդագրվել

Այս տարի բանակում, ըստ տարբեր հաշվարկների, զինծառայողների մահվան 18 դեպք է գրանցվել, որոնց մի մասն ինքնասպանություն է եղել։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Երեկ Սոթքի զորամասում մահացած հայտնաբերված զինծառայողը Գեղարքունիքի մարզի Գավառ բնակավայրից էր՝ 19-ամյա Նարեկ Բադալյանը։ Այս մասին հայտնում է news.am-ը։

Կայքի տեղեկություններով՝ նա 1 տարի առաջ էր բանակ զորակոչվել, իսկ 6 ամիս ծառայությունից հետո դիմում գրել և պայմանագրային ծառայության անցել։

«Շատ լավ տղա էր, ապրում էր մեծ եղբոր և մայրիկի հետ։ Ահավոր ցավ է բոլորիս համար, կատարվածից ցնցված ենք, մինչև հիմա ուշքի չենք գալիս»,- կայքի հետ զրույցում ասել է Գավառի բնակիչներից մեկը։

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Հայաստանում կրկին զինծառայող է մահացել։ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց, որ հայտնաբերվել է զինծառայողիի դին՝ հրազենային վնասվածքով, քննությունն է ընթանում՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Սոթքի զորամասում, զինծառայողը կրակել է իր գլխին։

Նշենք, որ վերջին անգամ զինծառայողի մահվան դեպք էր գրանցվել հոկտեմբերի 31-ին։ Նրա մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Հիշեցնենք, որ այս տարի բանակում զինծառայողի մահվան արդեն շուրջ 2 տասնյակի հասնող դեպք է գրանցվել, այդ թվում՝ ինքնասպանություններ։ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանն ԱԺ-ում հայտարարել էր, թե ՀՀ զինված ուժերում արձանագրված ինքնասպանության մի քանի դեպքերի պատճառ կարող է լինել աղանդավորական խմբերի ազդեցությունը։ Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր, թե բանակում ինքնասպանությունների դեպքերի վերաբերյալ բացատրություններ կան, բայց դա չի նշանակում, թե այդ բացատրությունները բավարարում են։

Leave a comment