Քաղաքականություն
19.11.2026 | 14:05
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման բացման խոսքում հայտարարել է, որ Ռուսաստանը, Չինաստանն ու ԱՄՆ-ն «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար համատեղ պատասխանատվություն են կրում», գրում է CNN-ը։
«Մեր երկրներն ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր՝ կապված տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հետ, այդ թվում՝ ակնհայտորեն նաև Ուկրաինայում հակամարտության»,- ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ այս հարցը քննարկել է Սի Ցզինպինի հետ չորեքշաբթի կայացած առանձին հանդիպման, իսկ Դոնալդ Թրամփի հետ՝ հինգշաբթի օրվա հանդիպման ընթացքում։
«Ես համոզված եմ, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը, մեր ժողովուրդները, ի վիճակի են էական ներդրում ունենալ աշխարհում խաղաղության և կայունության ամրապնդման գործում, եթե համագործակցենք կառուցողական ձևով՝ փոխադարձ հարգանքի, հավասարության և շահերի հավասարակշռության հիման վրա»,- ասել է Պուտինը։
Նա նաև առաջարկել է հանդիպման ընթացքում քննարկել պարենային և էներգետիկ անվտանգության հարցերը։
«Անշուշտ, մենք պետք է քննարկենք ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային տնտեսական կապերը, պարենային և էներգետիկ անվտանգությունը»,- հայտարարել է ՌԴ նախագահը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի