«Դա դամոկլյան սուր է». Սի Ծինփինը կոչ է արել ամբողջությամբ ոչնչացնել միջուկային զենքը

https://arm.sputniknews.ru/20261119/da-damvokljan-sur-e-si-tsinpiny-kvoch-e-arel-ambvoghjutjamb-vochnchacnel-mijukajin-zenqy-109533466.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109532136_0:0:2732:2048_1920x0_80_0_0_562c3403f1bcbde886b49379afcb8139.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սի ծինփին (չինաստանի նախագահ), ռուսաստան, չինաստան

սի ծինփին (չինաստանի նախագահ), ռուսաստան, չինաստան

Բաժանորդագրվել

Չինաստանի առաջնորդը նշել է, որ խոշոր տերությունները պետք է հավատարիմ մնան միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը եռակողմ գագաթնաժողովում հայտարարել է, որ միջուկային զենքը պետք է ամբողջությամբ արգելվի և ոչնչացվի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել, և այն չպետք է սանձազերծվի։ Միջուկային զենքը մարդկության գլխին կախված դամոկլյան սուր է։ Այն անհրաժեշտ է ամբողջությամբ արգելել և ոչնչացնել, որպեսզի վերջնարդյունքում կառուցվի միջուկային զենքից զերծ աշխարհ»,- ասել է նա։

Սին ընդգծել է, որ անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը նման պատերազմը կանխելու և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (ՄԶՉՊ) պահպանելու համար։

ՉԺՀ առաջնորդը նաև նշել է, որ Չինաստանը, ՌԴ-ն և ԱՄՆ-ն պետք է հրաժարվեն սառը պատերազմի ժամանակների մտածելակերպից։ ՉԺՀ-ն, ՌԴ-ն և ԱՄՆ-ը պետք է հաստատակամորեն պաշտպանեն հետպատերազմյան միջազգային կարգը և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակները։

Տերությունները պետք է հավատարիմ մնան միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին, պետք է հարգեն միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, կարծում է Չինաստանի առաջնորդը։

Նա նշել է, որ ՉԺՀ-ն, ՌԴ-ն և ԱՄՆ-ն չեն կարող փոխել իրար և պետք է հարգեն իրենց ժողովուրդների ընտրությունը։ Բացի այդ, Չինաստանի առաջնորդը մատնանշել է համագործակցության ընդլայնման, այլ ոչ թե տնտեսական կապերի և մատակարարման շղթաների խզման կարևորությունը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը եռակողմ հանդիպում են անցկացնում Շեժենում ընթացող ԱՏՀՀ (Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն) գագաթնաժողովի շրջանակում։ Սա պատմության մեջ երեք երկրների առաջնորդների առաջին հանդիպումն է։

Leave a comment