Գլուխներդ պատին եք տվել, եթե ձեր ԴՆԹ-ն ուղարկենք լաբորատորիա, կգա մի հատ պատասխան՝ կոռուպցիա․ Նիկոլ Փաշինյան

Գլուխներդ պատին եք տվել, եթե ձեր ԴՆԹ-ն ուղարկենք լաբորատորիա, կգա մի հատ պատասխան՝ կոռուպցիա․ Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մենք ընդդիմությանը հարաբերվում ենք այն ձևով, այն ձևով իրենք են մեզ հարաբերվում։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մենք չենք պատրաստվում ընդդիմությանը տալ հնարավորություն՝ ինչ ուզել, երբ ուզել, ոնց ուզես ասելու։ «Ես ասում եմ՝ մի երիտասարդ կա, չեմ ուզում ասել ջահել, եկել մտել է Ազգային ժողով առաջին օրը, ներկայանում է որպես 44-օրյա պատերազմի հերոս, հետո պարզվում է՝ զորակոչվել է, որոշ ժամանակ անց ճողոպրել է»,-ասաց նա և նշեց, որ Մանվել Գրիգորյանի օգնականը խոսում է կոռուպցիայի մասին։

Նա հարց բարձրացրեց՝ գաղտնի՞ք է, որ Էջմիածնում կիսաճորտատիրական կարգեր են հաստատված եղել մինչև հեղափոխությունը։

«Ես չեմ պատրաստվում դուրսպրծուկներին հանդուրժել, որ դուրս գան խոսեն կոռուպցիայի մասին, տեղով, ամբողջ բոյով, կոռուպցիա եք, ձեր ծագումնաբանությունը, ԴՆԹ-ն կոռուպցիան է։ Կարապետյանների ընտանիքը, Քոչարյանների ընտանիքը, Սերժ Սարգսյանը և Միշիկը պետք է կոռուպցիայից խոսա՞ն, տեղով կոռուպցիա եք, ձեր ԴՆԹ-ն ուղարկենք լաբորատորիա, կգա մի հատ պատասխան՝ կոռուպցիա։ Գլուխներդ պատին եք տվել, պատերին եմ ծեփելու, ով որ լեզվին տվեց»,-ասաց նա։

Leave a comment