Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

Քաղաքականություն

19.11.2026 | 11:30

Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ Մայամի քաղաքում դեկտեմբերի 14-15 կայանալիք G20-ի գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկանում ենք գագաթնաժողովի պաշտոնական կայքից, որտեղ Հայաստանը հրավիրյալ երկրների ցանկում է։

Գագաթնաժողովին հրավիրված երկրների ցանկում են նաև Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ֆինլանդիան, Իռլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Կատարը, Սինգապուրը, Իսպանիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, Վիետնամը։

Հավելենք, որ Ադրբեջանի հրավիրված լինելու մասին ավելի վաղ էր հայտնի դարձել։

2025 թվականին G20-ի գագաթնաժողովը տեղի էր ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment