Օդաճնշիչ հրացանը փորձարկելիս կրակել է կնոջ եղբորը․ 24-ամյա տղամարդը մահացել է

Օդաճնշիչ հրացանը փորձարկելիս կրակել է կնոջ եղբորը․ 24-ամյա տղամարդը մահացել է

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 20։35-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն Արմավիրի շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ Արևիկ գյուղի 15-րդ փողոցի տներից մեկում վնասվածքով անձ կա։

 

Ահազանգով մեկնած ՆԳՆ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ, ըստ նախնական տվյալների, ժամը 20։25-ի սահմաններում 25-ամյա տղամարդը տան բակում իրեն պատկանող «Տիր» օդաճնշիչ հրացանը փորձարկելիս կրակել է՝ պատահաբար վիրավորելով կնոջ 24-ամյա եղբորը։

 

25-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։

 

Նոյեմբերի 19-ին հիվանդանոց տեղափոխված 24-ամյա քաղաքացին մահացել է։

Կատարվում է նախաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

Leave a comment