Անհետ կորածների հարցով Ադրբեջանը աշխատանքային ծրագիր է ներկայացրել, մենք էլ մեր նախաձեռնությունը կներկայացնենք. Սիմոնյան

Անհետ կորածների հարցով Ադրբեջանը աշխատանքային ծրագիր է ներկայացրել, մենք էլ մեր նախաձեռնությունը կներկայացնենք. Սիմոնյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ադրբեջնական կողմը նույնպես հետաքրքրված է անհետ կորածներով և հիմա իրենց կողմից նույնպես նախաձեռնվել է աշխատանքային ծրագրի նախագիծ, որին ի պատասխան մենք նույնպես նախաձեռնել ենք և մոտ ժամանակներում կփոխանցենք մեր պատկերացումներն ու մեր նախաձեռնությունը, որից հետո կարծում եմ կհամադրենք»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը ընդգծեց, որ դեռ Բիշքեկում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ քննարկումների ժամանակ է անդրադարձ կատարվել այս հարցերին:

«Խնդիրը նրանում է, որ 1990-ականների պատերազմից բավականին մեծ ծավալով տվյալների հասանելիությունը դժվար է մեր համար: Ցավոք դրանք գտնելը դժվար են և նույնիսկ նայում ենք տեսնենք, թե ով է այն ժամանակ հարցազրույց տվել գործող անձանցից ու զինվորականներից»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, աշխատում են այնպես, որ կողմերի մոտ հարցեր չառաջանան և բոլոր հնարավոր հարցերը փակվեն:

Պատասխանելով հարցին թե, ինչո՞ւ գերիների մասով օրակարգում որևէ բան չկա և քննարկվում է միայն անհետ կորածների հարցը, Սիմոնյանը նշեց.  «Անհայտ կորած նշանակում է, որ այդ մարդու վերաբերյալ որևէ տեղեկություն չկա, և հաստատված գերիների մասին խոսելիս մենք հղում ենք անում նույն կարմիր խաչի վրա, տարբեր միջազգային կառույցների և մեր ունեցած տեղեկությունների վրա, այսինքն բոլոր այն մարդիկ ովքեր անհետ կորած են կարող են ողջ լինել»:

Leave a comment