«Ծնողն ահազանգում է Երևանի թիվ 197 դպրոցում հնարավոր դրամահավաքների մասին»․ Կարինե Թորոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Կարինե Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սոցիալական ցանցերում տարածվել է մի ծնողի ծավալուն և մտահոգիչ ահազանգ, որը վերաբերում է հնարավոր դրամահավաքներին և այլ խախտումներին՝ Երևանի թիվ 197 դպրոցում։
     Ծնողը պնդում է, որ`
     ․ 9-րդ դասարաններում պարտադրված գումարներ են հավաքվում
     ․ Գումարները փոխանցվում են դպրոցի ղեկավարության հետ կապված անձանց
     ․ Ծնողների բողոքները, ըստ ահազանգի, անտեսվում են
     ․ Երեխաների նկատմամբ, ըստ ծնողի, կիրառվում է տարբերակված վերաբերմունք
     ․ Քաղաքապետարանի թեժ գծին ուղղված զանգերը, ըստ ծնողի, մնացել են անարձագանք
     ․ Առկա են նաև հնարավոր հոգեբանական ճնշումների և սպառնալիքների վերաբերյալ պնդումներ
     Հաշվի առնելով բարձրացված հարցերի լրջությունը՝ դիմում եմ՝
     ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
     Երևանի քաղաքապետարան
     ոլորտը վերահսկող բոլոր պատասխանատու կառույցներին
     խնդրելով՝
     – Իրականացնել հրատապ և բազմակողմանի ստուգում
     – Պարզել դրամահավաքների և հնարավոր պարտադրանքի առկայությունը
     – Ստուգել գնահատման գործընթացի արդարությունը
     – Ուսումնասիրել ծնողների բողոքների ընթացքը և արձագանքման մեխանիզմները
     – Անհրաժեշտության դեպքում ապահովել երեխաների իրավունքների պաշտպանությունը։
     Առանձնահատուկ խնդրում եմ նաև կրթության ոլորտի պատասխանատուներին, այդ թվում՝ Ժաննա Անդրեասյանին, ուշադրություն դարձնել բարձրացված խնդրին։
     Խոսքը դեռևս ծնողի հայտարարության մասին է, և կարևոր է, որ այն ստանա օբյեկտիվ և թափանցիկ քննություն»։

Leave a comment