Մոսկվան ԱԽՏՀ բոլոր երկրներին հրավիրում է օգտվել նոր տրանսպորտային ուղիներից. Պուտին

Բաժանորդագրվել

Պուտինն ու Թրամփը կրկին ողջունել են միմյանց ձեռքսեղմումով՝ ԱԽՏՀ (Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն) գագաթնաժողովի լիագումար նիստից առաջ։

Մոսկվան ԱԽՏՀ տարածաշրջանի բոլոր տնտեսություններին հրավիրում է ակտիվորեն օգտվել նոր տրանսպորտային ուղիների հնարավորություններից, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Չինաստանի Շենժեն քաղաքում Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումին։

«Ռուսաստանը պատրաստ է նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերներին ներկայացնել թվային լուծումների և արհեստական բանականության ոլորտում իր փորձը՝ այնպիսի պայմաններով, որոնք կապահովեն տվյալների անվտանգությունն ու ինքնիշխանությունը»,–ասել է ՌԴ առաջնորդը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ձգտում է բաց մնալ աշխարհի համար՝ միաժամանակ ամրապնդելով իր տնտեսական ներուժը։

Leave a comment