Սաուդյան Արաբիան պատրաստվում է Եմենի հութիների դեմ ռազմական գործողությունների շարունակմանը առնվազն մինչև 2027 թվականը։
Ինչպես գրում է «Reuters» գործակալությունը, չնայած ռազմաճակատում կրած անհաջողություններին և սաուդյան քաղաքների ուղղությամբ հութիների հարձակումներին՝ Էր Ռիադն ակնկալում է բեկել հակամարտության ընթացքը ԱՄՆ-ի աջակցությամբ:
Հութիներն արդեն հարված են հասցրել Էր Ռիադում գտնվող «Aramco» ընկերության կենտրոնակայանին և խափանել ավիահաղորդակցությունը, ինչը հանգեցրել է միջազգային խոշոր միջոցառումների հետաձգման:
Միևնույն ժամանակ Իրանի հետ պատերազմի ավարտը կարող է նպաստել Եմենում ռազմական գործողությունների դադարեցմանը։