Yerkir.am-ի տեղեկություններով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի փոխտնօրեններ Էթերի Խաչատրյանն ու Կարինե Զաքարյանը ախատանքից ազատման դիմումներ են գրել: Պատճառն, ըստ լուրերի, քոլեջի տնօրենի պաշտոնակատար Վարդան Վարդանյանի հետ տարաձայնություններն են: Համալսարանում ազատված փոխտնօրեններին բնութագրում են որպես բարեխիղճ աշխատողների:
Yerkir.am-ը առաջիկայում կանդրադառնա այս ազատումներին: