Շարժում և արագություն․ ինչպե՞ս է ֆիզիկան վերահսկում երթևեկությունը․ Ա․ Երիցյանի անվան վարժարանի սաները այցելել են Պարեկային ծառայության վարչական համալիր

Շարժում և արագություն․ ինչպե՞ս է ֆիզիկան վերահսկում երթևեկությունը․ Ա․ Երիցյանի անվան վարժարանի սաները այցելել են Պարեկային ծառայության վարչական համալիր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ պարեկային ծառայության մասնագիտական գործունեության առանձնահատկություններին ծանոթանալու հնարավորություն են ունեցել Մ․Վ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Արմեն Երիցյանի անվան վարժարանի սաները։

«Շարժում և արագություն․ ինչպե՞ս է ֆիզիկան վերահսկում երթևեկությունը» թեմայով հետազոտական աշխատանքի շրջանակում նրանք այցելել են Պարեկային ծառայության Երևանի գնդի վարչական համալիր։

Դպրոցականները ծանոթացել են պարեկային ծառայության տեխնիկական հագեցվածությանը , ծառայության ընթացքում կիրառվող հատուկ տեխնիկական միջոցներին և դրանց կիրառման առանձնահատկություններին։

«Պետք է մանրակրկիտ բացատրեինք մեր սաներին, թե ինչպես են աշխատում արագաչափ սարքերը, և՛ տեսական մասը, և՛ տեխնիկական պարամետրերը։ Ցույց տվեցինք և երեխաները ծանոթացան տրանսպորտային միջոցներին,որոնց միջոցով պարեկային ծառայողները իրականացնում են իրենց առօրյա ծառայությունը» – նշում է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության վարչական գործերի և դատական պաշտպանության վարչության պետ Արթուր Բեկթաշյանը։

Սաները հատուկ սարքավորումների տեսական սկզբունքները յուրացնելուց հետո, հնարավորություն են ունեցել տեսնելու նաև հատուկ կապի միջոցների, համակարգչային պլանշետների և լուսաձայնային ազդանշանների գործնական կիրառելիությունը։

«Շատ լավ տպավորություն ունեմ, քանի որ իմացա ինչ ավտոմեքենաներ են իրականացնում պարեկային հերթափոխները, ինչպես են դրանք կատարվում, ինչ տեխնիկական սարքավորումներ են օգտագործվում, որ կարողանում են և՛ համընթաց, և՛ հակառակ ուղղությամբ շարժվող ավտոմեքենաների արագությունը չափել։ Մենք ունենք բավականին լավ համակարգ» – նշում է Ա․ Երիցյանի անվան վարժարանի աշակերտ Արմեն Չոբանյանը։

Շրջայցի ընթացքում պարեկները աշակերտներին ներկայացրել են նաև ճանապարհային երթևեկության կանոները, վարորդների և հետիոտների կողմից առավել հաճախ թույլ տրվող խախտումները։

Նմանօրինակ նախաձեռնությունները պարբերական են։

 

Leave a comment