Փաշինյանն իրեն հեռացնելու համար գործարք է առաջարկում ընդդիմությանը

https://arm.sputniknews.ru/20261118/pashinjann-iren-heracnelu-hamar-gvortsarq-e-arajarkum-ynddimutjany-109494472.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Փաշինյանն իրեն հեռացնելու համար գործարք է առաջարկում ընդդիմությանը

Sputnik Արմենիա

Փաշինյանն իրեն հեռացնելու համար գործարք է առաջարկում ընդդիմությանը

2026-11-18T21:15+0400

true

PT1M24S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/12/109494304_166:0:1165:749_1920x0_80_0_0_52537c4ab700356bd1cec206f2ca80a4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, սահմանադրություն, հայաստան, աժ (ազգային ժողով), տեսանյութեր, տեսանյութ, видео

նիկոլ փաշինյան, սահմանադրություն, հայաստան, աժ (ազգային ժողով), տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Վարչապետն այսօր արդեն որերորդ անգամ սպառնաց ընդդիմությանը՝ հայտարարելով, որ եթե սահմանադրական հանրաքվեին դեմ քվեարկեն, ապա կհեռացվեն։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում իրեն իշխանությունից հեռացնելու գործարք առաջարկեց ընդդիմությանը, և կրկին նոր Սահմանադրությունն առաջ մղելու օրակարգի համատեքստում։

«Գնում ենք հանրաքվեի. ժողովուրդը չի քվեարկում` ես թողում եմ, գնամ: Հանձնվում եմ։ Сдаёмся: Առաջարկ եմ անում, հրաժարվու՞մ եք։ ժողովուրդը քվեարկում է օգտին, ես գնում եմ, խաղաղության համաձայնագիրը ստորագրում ենք, խաղաղությունը ինստիտուցիոնալ ենք դարձնում և այլն, մեկ-երկու պրոցես, TRIPP-ը բացում ենք, էդ բարդ հատվածները սահմանազատում ենք, ես թողում եմ, գնամ։ Ես ձեզ առաջարկում եմ ինձ հեռացնել»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ եթե դա չարվի, ուրեմն պետք է «բուլդոզերը» միացվի, արտահերթ ընտրություններ անցկացվեն, որի արդյունքում ներկա ընդդիմությունից որևէ մեկը չպետք է ընտրվի։

«Ինձ չհեռացրիք` ես եմ ձեզ հեռացնելու»,- հայտարարեց ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով՝ իրեն հեռացնելու ուրիշ տարբերակ չկա, միակ տարբերակն այս առաջարկած գործարքն է, այլապես իրեն ավելի «թասիբի» են գցում, որ մնա իր պաշտոնում։

Leave a comment