ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` Սերգեյ Գրիգորյանի` «Ֆազ»-ի սպանությունը կատարողներից Հարություն Սահակյանին ՀՀ ՆԳՆ եւ ՌԴ իրավապահների ջանքերով տեղափոխել են Հայաստան։
ՆԳՆ-ից հաստատեցին ArmLur.am-ի տեղեկությունը։
Հիշեցնենք՝ սպանությունը տեղի էր ունեցել 2024 թվականի հունիսի 11-ին Երևանի Շինարարների փողոցում, Գրիգորյանին սպանել էին իր իսկ մեքենայում: