Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

Այսօր 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում


ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․ /Նովոստի–Արմենիա/․ Այսօր 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Կաթնաղբյուր պոմպակայանի հոսանքազրկման պատճառով, ս.թ փետրվարի 16-ին ժամը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի 10:00-18:00-ն կդադարեցվի Արշակունյաց Պող. ՇԵՆՔ 39/9, Սեվանի, Սեվանի 1 Նրբ. ,Սեվանի 2 Նրբ., Սմ. Զորավար փողոցի ջրամատակարարումը:


«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», –նշվում է հայտարարության մեջ։


Leave a comment