Խոշոր չափերով թմրամիջոց, հոգեմետ նյութեր իրացնողին հանձնել են Ղրղզստանին․ Վարդապետյանն է բավարարել միջնորդությունը

Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղրղզստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը․

 

«Իրացնելու նպատակով խոշոր չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու, առաքելու և խոշոր չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի իրացնելու համար մեղադրվող Ի.Շ.-ն 2026 թվականի նոյեմբերի 6-ին հանձնվել է Ղրղզստանի իրավասու մարմիններին»:

Leave a comment