ԵԱՏՄ-ում նախատեսվում է ստեղծել ագրոինովացիոն կենտրոններ

Եվրասիական տնտեսական միությունում հավանության է արժանացել համատեղ ագրոինովացիոն կենտրոնների ստեղծման վերաբերյալ զեկույցը։

Փաստաթղթում ուսումնասիրվել են Միության անդամ երկրներում ագրոարդյունաբերական համալիրի (ԱԱՀ) ոլորտում հետազոտությունների կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաև միջազգային լավագույն փորձը։

Այս ուղղությամբ համագործակցության զարգացումը ենթադրում է ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակում գիտահետազոտական աշխատանքների ընդհանուր տեղեկատվական ռեսուրսի կատարելագործում։

Նախաձեռնությունը հնարավորություն կտա՝

գտնել նոր գործընկերներ և զարգացնել համատեղ նորարարական նախագծեր,

փոխանակվել առաջադեմ տեխնոլոգիաներով,

մեկտեղել տեղեկատվական ռեսուրսները, գիտական մշակումներն ու մասնագիտական կարողությունները,

խուսափել հետազոտությունների կրկնությունից,

արագացնել նորարարությունների ներդրումն ու բարձրացնել ագրոարդյունաբերական համալիրի մրցունակությունը։

 

Leave a comment