Այս տարի կրկին պետք է անդրադառնանք մանկապարտեզներում մեր աշխատակիցների աշխատավարձերին. քաղաքապետ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է քննարկել մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու հարցը։
Նա հիշեցրել է, որ մեկ անգամ արդեն այդ աշխատավարձերը բարձրարցրել են. «Ցավոք սրտի, սկզբնական աշխատավարձերն այնքան ցածր են, որ այս տարի կրկին պետք է անդրադառնանք մանկապարտեզներում մեր աշխատակիցների աշխատավարձերին, և չնայած մեր բյուջեի վրա էական ֆինանսական բեռ է ավելացնում, բայց կարծում եմ՝ սա այն հարցն է, որ պետք է անպայման լուծենք»,- ասել է նա։