Բոլոր հարցերը դեպի մեզ են ուղղված, բայց երևի մենք էլ մեր գործընկերներին պետք է հարցեր ուղղենք. Երևանի քաղաքապետ

Բոլոր հարցերը դեպի մեզ են ուղղված, բայց երևի մենք էլ մեր գործընկերներին պետք է հարցեր ուղղենք. Երևանի քաղաքապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Նոր Խարբերդում մանկապարտեզի կառուցման աշխատանքներին։

Նա հիշեցրել է, որ այդ աշխատանքները մոտ մեկ տարի ուշացել են՝ բյուրոկրատական քաշքշուկների հետևանքով։

«Նոր Խարբերդի մանկապարտեզը մեկ տարի հետաձգվել է, մինչև մենք տարբեր գերատեսչությունների տարբեր արձագանքների ենք պատասխանել մի հողի վերաբերյալ, որ մենք՝ «Երևաննախագիծը» սխալմամբ մի կատեգորիայի տակ էր դրել, որ չպետք է դներ, հետո մեկ տարի մնացած գերատեսչություններին մենք համոզում էինք, որ սա անտառային հող չէ, սա մանկապարտեզ է։ Ինձ թվում է՝ սա նորմալ չի։ Էլի սխալը մերն է, միանշանակ, և դրա համար միգուցե ինչ-որ մեկին պետք է խաչել, բայց մեկ տարի այդ սխալն ուղղելու վրա չպետք է ծախսենք, նամանավանդ, եթե մենք ենք դրա պատասխանատուն։ Էն քաղաքական պատասխանատվությունը կրում ենք մենք՝ Նոր Խարբերդցիներին էդ մանկապարտեզը ես եմ խոսք տվել, և մեր բոլոր գերատեսչություններն այդ պրոցեսում պետք է ունենան մասնակցություն ու ասեն՝ մի հատ էս հարցին էլ պատասխանեք, մի հատ էն մյուսին էլ, ու մեկ տարի մենք հարցերի պատասխանենք։ Սա նորմալ չէ, նորմալ չէ», – ասել է նա։

Նա նշել է, որ Նոր Խարբերդում կարող էին մեկ տարի առաջ արդեն հայտարարած լինել շինարարության մրցույթը, իսկ հիմա մանկապարտեզի կառուցումն ակտիվ փուլում լիներ. «Այս տեսակ բաներում երևի համեստաբար լռում ենք, բայց երևի պետք է նաև խոսենք, որովհետև ամեն ինչ չէ, որ Երևանի քաղաքապետարանից է կախված։ Բոլոր հարցերը դեպի մեզ են ուղղված, բայց երևի մենք էլ մեր գործընկերներին պետք է հարցեր ուղղենք, որովհետև ցրված պատասխանատվությունը բերում է գլոբալ անպատասխանատվության», – ասել է նա։

Քաղաքապետի խոսքով՝ այսպես չի կարող շարունակվել. «Լղոզել լիազորությունն ու պատասխանատվությունը՝ չի կարող ճիշտ տրամաբանություն լինել»։

Leave a comment