TRIPP նախագծի իրականացման գործնական փուլ ենք մտնում, և այդ գործնական փուլի կարևոր հանգրվաններից են լինելու, մասնավորապես, սահմանի հարավային հատվածում սահմանազատումն ու սահմանագծումը, որոնք անհրաժեշտ են կոմունիկացիաների համար։ Այս մասին նոյեմբերի 18-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Դուբլինում կայացած հանդիպմանն ինքն ու Ադրբեջանի նախագահը վերահաստատել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Փաշինյանը վերստին շեշտեց, որ «Իրական Հայաստանի» տրամաբանության շրջանակում իշխանությունները ոչինչ չեն զիջել և չեն էլ պատրաստվում զիջել։ «Նման օրակարգ անգամ գոյություն չունի», — վստահեցրեց վարչապետը։