Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախկին նախագահն առաջադրվել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում

Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախկին նախագահ Կոդզո Տասիման առաջադրվել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնում: 68-ամյա ճապոնացին ներկայացրել է նախագահի ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, հաղորդում է Reuters-ը:

Կոդզո Տասիման ստացել է իրեն որպես թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ հինգ ազգային ֆուտբոլային ֆեդերացիաների աջակցությունը: Նրա դիմումն այժմ սպասում է ՖԻՖԱ-ի հաստատմանը:

Ավելի վաղ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել էր նաև Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն, որի թեկնածությանն աջակցում են նաև ՈՒԵՖԱ-ն ու ՀՖՖ-ն:

Կոդզո Տասիման Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիան ղեկավարել է 2015-2024 թվականներին:

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2027թ. մարտի 18-ին Մարոկկոյում։ Գործող նախագահ Ջանի Ինֆանտինոն նույնպես մտադիր է առաջադրվել:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment