Աճուրդ Մայքլ Ջեքսոնի 100+ անձնական իրերի համար

Մայքլ Ջեքսոնի ավելի քան 100 անձնական իրեր, այդ թվում՝ 1986 թվականի American Music Awards մրցանակի արձանիկը, աճուրդի են հանվել Julien’s Auction աճուրդի տանը։

Աճուրդի կայքի վերջին տվյալների համաձայն՝ ամենաթանկարժեք լոտը 1983 թվականի Thriller տեսահոլովակի կարմիր կաշվե բաճկոնն է, որի ընթացիկ արժեքը կազմում է 8,5 մլն դոլար։ American Music Awards մրցանակի արձանիկի համար արվել է ավելի քան 30 գնային առաջարկ, որոնցից վերջինը կազմում է 7,000 դոլար։ Ընդհանուր առմամբ աճուրդն ընթանում է 110 լոտով, հիմնականում ներկայացված են երգչի բեմական կոստյումները, տեսահոլովակների հագուստները և աքսեսուարները։

Աճուրդը Julien’s Celebrity & Pop Culture Experience ծրագրի մի մասն է, որը կանցկացվի Աբու Դաբիում դեկտեմբերի 7-ից 9-ը։

Ջեքսոնը Grammy 13 մրցանակների դափնեկիր է, ինչպես նաև լեգենդար երաժշտին շնորհվող (1993) և կյանքի ձեռքբերումների համար (2010, հետմահու) Grammy պատվավոր մրցանակների դափնեկիր։ Աշխարհում վաճառվել է նրա ձայնագրությունների ավելի քան 1 մլրդ օրինակ։ Forbes ամսագրի տվյալներով՝ Ջեքսոնը գլխավորում է այն հայտնի մարդկանց վարկանիշը, որոնց մշակութային ժառանգությունը նույնիսկ մահից հետո շարունակում է եկամուտ բերել։

Leave a comment