Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ոչնչացրել են ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք։
Ըստ իրանական կողմի՝ անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում և անհապաղ ոչնչացվել երկրի հարավ-արևելքում տեղակայված՝ տեղական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգերի կրակով։