Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում նահանջել է երկու աստիճան ու զբաղեցնում է 110-րդ տեղը։
Այս ամիս Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին խաղերում ոչ-ոքի էր խաղացել Կիպրոսի (1։1) ու Լատվիայի (1։1) հավաքականների հետ։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է։ Երկրորդ տեղում աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականն է, լավագույն եռյակը եզրափակում է Ֆրանսիան։
Լավագույն տասնյակում են նաև Անգլիայի, Մարոկկոյի, Պորտուգալիայի, Բրազիլիայի, Բելգիայի, Նիդերլանդների և Կոլումբիայի հավաքականները։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում հանդես էր եկել C լիգայի երկրորդ խմբում, որտեղ 6 խաղից հետո 6 միավորով գրավել էր երրորդ տեղը:
Դավիթ Եղիազարյան