Վաղը քննվելու է Բագրատ Սրբազանի խափանման միջոցի հարցը։ Բնականաբար, դատարանը կերկարաձգի տնային կալանքը, անհայտ է միայն՝ ինչ ժամկետով։
Նախորդ նիստին հանրային Բագրատ Սրբազանի և մեղադրող Հայկ Հովհաննիսյանի միջև միջադեպից հետո Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդեց, որ մեղադրողը ներողություն խնդրի Սրբազանից։ Այս մասին նա նաև գրեց սոցիալական ցանցերում, ինչպես նաև սրա մասին խոսեց ԱԺ լսումների ժամանակ։
Սպասենք վաղվա նիստին՝ տեսնելու՝ արդյո՞ք Հովհաննիսյանը վերլուծել է կատարվածը և ճիշտ որոշում կայացրել։
18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1):