https://arm.sputniknews.ru/20261118/qnnarkvum-e-zapvorvozhiei-aek-i-mvot-hradadari-nvor-rezhim-sahmanelu-hnaravvorutjuny-grvosi-109479625.html
Քննարկվում է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ հրադադարի նոր ռեժիմ սահմանելու հնարավորությունը. Գրոսի
Քննարկվում է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ հրադադարի նոր ռեժիմ սահմանելու հնարավորությունը. Գրոսի
Sputnik Արմենիա
Հոկտեմբերին Գրոսիի միջնորդությամբ հաջողվեց համաձայնեցնել հրադադարի ութերորդ ռեժիմը։ 18.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-18T15:10+0400
2026-11-18T15:10+0400
2026-11-18T15:10+0400
զապորոժիե
ռաֆայել գրոսի
ատոմակայան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/19/93897953_0:0:3138:1765_1920x0_80_0_0_1daaf52dda2542ba7008f6277b8e3b74.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ն քննարկում է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ նոր հրադադար հաստատելու հնարավորությունը` վնասված էլեկտրահաղորդման գծերը վերականգնելու համար։ Այս մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ ելույթ ունենալով ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստի բացման ժամանակ։Նա նշել է, որ հակամարտությունից առաջ կայանը 10 արտաքին էլեկտրամատակարարման գիծ ուներ, սակայն հիմա միջուկային անվտանգությունն ապահովելու համար ԱԷԿ–ը կախված է միայն մեկից`330 կՎ լարումով «Ֆերոսպլավնայա-1»-ից։Հոկտեմբերին Գրոսիի միջնորդությամբ հաջողվեց համաձայնեցնել ութերորդ հրադադարը, որը թույլ տվեց վերականգնել էլեկտրամատակարարումն այդ գծով։ Սակայն անցյալ շաբաթ վերանորոգված ենթակառուցվածքը կրկին վնասվել է մարտական գործողությունների հետևանքով։«Այժմ քննարկվում է 9-րդ հրադադարի հաստատման հնարավորությունը` «Դնեպրովսկայա» ենթակայանում և 750 կՎ էլեկտրահաղորդման գծում վերանորոգման աշխատանքներ կատարելու համար, որոնք հունիսին իրականացված վերանորոգումներից հետո կրկին լուրջ վնասներ են կրել: Օդային հարվածներն ի չիք են դարձրել վերջին ամիսների բոլոր ջանքերը, որոնք ուղղված էին մինչև ձմռան սկիզբն արտաքին էլեկտրամատակարարման երկրորդ գծի վերականգնմանը», – հայտարարել է Գրոսին։ՄԱԳԱՏԷ–ի կառավարիչների խորհրդի նիստերն անցկացվում են փակ դռների հետևում: Գրոսիի ելույթի տեքստը տարածել է գործակալության մամուլի ծառայությունը։
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/19/93897953_88:0:2819:2048_1920x0_80_0_0_f84919f12d320234180c93b0103d0ea0.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, ռաֆայել գրոսի, ատոմակայան
զապորոժիե, ռաֆայել գրոսի, ատոմակայան
Բաժանորդագրվել
Հոկտեմբերին Գրոսիի միջնորդությամբ հաջողվեց համաձայնեցնել հրադադարի ութերորդ ռեժիմը։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ն քննարկում է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ նոր հրադադար հաստատելու հնարավորությունը` վնասված էլեկտրահաղորդման գծերը վերականգնելու համար։ Այս մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ ելույթ ունենալով ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստի բացման ժամանակ։
Նա նշել է, որ հակամարտությունից առաջ կայանը 10 արտաքին էլեկտրամատակարարման գիծ ուներ, սակայն հիմա միջուկային անվտանգությունն ապահովելու համար ԱԷԿ–ը կախված է միայն մեկից`330 կՎ լարումով «Ֆերոսպլավնայա-1»-ից։
Հոկտեմբերին Գրոսիի միջնորդությամբ հաջողվեց համաձայնեցնել ութերորդ հրադադարը, որը թույլ տվեց վերականգնել էլեկտրամատակարարումն այդ գծով։ Սակայն անցյալ շաբաթ վերանորոգված ենթակառուցվածքը կրկին վնասվել է մարտական գործողությունների հետևանքով։
«Այժմ քննարկվում է 9-րդ հրադադարի հաստատման հնարավորությունը` «Դնեպրովսկայա» ենթակայանում և 750 կՎ էլեկտրահաղորդման գծում վերանորոգման աշխատանքներ կատարելու համար, որոնք հունիսին իրականացված վերանորոգումներից հետո կրկին լուրջ վնասներ են կրել: Օդային հարվածներն ի չիք են դարձրել վերջին ամիսների բոլոր ջանքերը, որոնք ուղղված էին մինչև ձմռան սկիզբն արտաքին էլեկտրամատակարարման երկրորդ գծի վերականգնմանը», – հայտարարել է Գրոսին։
ՄԱԳԱՏԷ–ի կառավարիչների խորհրդի նիստերն անցկացվում են փակ դռների հետևում: Գրոսիի ելույթի տեքստը տարածել է գործակալության մամուլի ծառայությունը։