ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք եռակողմ հանդիպման ընթացքում կքննարկեն համաշխարհային խաղաղությանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Երեք պետության ղեկավարները խորը մտքեր կփոխանակեն համաշխարհային խաղաղությանը վերաբերող կարևոր հարցերի շուրջ», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով առաջիկա եռակողմ գագաթնաժողովի օրակարգը։
Դիվանագետը հավելել է, որ հանդիպման մասին տեղեկատվությունը կհրապարակվի ժամանակին, և առաջարկել է հետևել նորություններին։