Թրամփը կատակով ասել է, որ դեմ չէր լինի ստանալ ֆելդմարշալի կոչում Ֆիլիպինների բանակում

Երեքշաբթի օրը Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս ​​կրտսերի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակով ասել է, որ դեմ չէր լինի ստանալ ֆելդմարշալի կոչում Ֆիլիպինների բանակում՝ ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ստացել էր ամերիկացի զորահրամանատար Դուգլաս Մակարթուրը։

«Կցանկանայի, որ ինձ համար էլ նույնն անեիք, եթե դեմ չեք։ Ինձ դուր է գալիս։ Այսինքն՝ ինչո՞ւ ես չպետք է ստանամ այն»,- ասել է Թրամփը։

Ֆիլիպինների ղեկավարի հետ հանդիպումից հետո Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Մանիլան առևտրային համաձայնագրի են եկել և պայմանավորվել ընդլայնել պաշտպանական ոլորտում համագործակցությունը։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը թույլատրել է Ֆիլիպիններին օգտագործել ամերիկյան տեխնոլոգիաները՝ միջուկային էներգետիկայի խոշոր նախագծի մշակման համար։

Leave a comment