Բաքուն պնդում է, որ TRIPP-ի տեխնիկական պարամետրերը համաձայնեցվեն իր հետ

https://arm.sputniknews.ru/20261118/baqun-pndum-e-vor-hajastanvov-tripp-i-tekhnikakan-parametrery-hamadzajnecven-ir-het-109474179.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/0a/0c/24875836_75:0:1495:1065_1920x0_80_0_0_9e318eb260c457c0716a87f283644d1d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թրամփի ուղի (tripp), ջեյհուն բայրամով, ադրբեջան, հայաստան, հայ-ադրբեջանական

թրամփի ուղի (tripp), ջեյհուն բայրամով, ադրբեջան, հայաստան, հայ-ադրբեջանական

Բաժանորդագրվել

Խոսքը TRIPP-ի 43 կիլոմետրանոց հատվածի մասին է։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Բաքուն պնդում է, որ Հայաստանի տարածքով անցնող «Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) տեխնիկական պարամետրերը համաձայնեցվեն իր հետ։

«Քանի որ այս միջանցքի մուտքի և ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի հետ սահմանին, նախագծի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ», – ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ ճեպազրույցի ժամանակ։

Առանց Ադրբեջանի հետ կապի, այս «տրանսպորտային միջանցքը», Ջեյհուն Բայրամովի խոսկով, «պարզապես իմաստ չունի»։

Ադրբեջանցի նախարարը նաև հավելել է, որ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ որոշում է կայացվել ստեղծել համատեղ եռակողմ տեխնիկական աշխատանքային խումբ, որը սկսել է իր աշխատանքները նոյեմբերի 6-ին։

TRIPP (Trump Route for International Peace and Prosperity — «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագիծը նախատեսում է ՀՀ Սյունիքի մարզով ռազմավարական տարանցիկ միջանցքի ստեղծում: Ընդգծվում է, որ այն գործելու է բացառապես Հայաստանի իրավասության շրջանակներում՝ չխաթարելով երկրի ինքնիշխանությունը։

Ըստ նախագծի՝ Հայաստանը Միացյալ Նահանգներին կտրամադրի մինչև 99 տարի ժամկետով բացառիկ երկարաժամկետ իրավունքներ՝ զարգացնելու այն երթուղին, որով Ադրբեջանը ակնկալում է ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ: Նախատեսվում է ամերիկյան վերահսկիչ բաժնեմասով ընկերության ստեղծում՝ սկզբունքային հարցերի շուրջ Հայաստանի վերահսկողության մեխանիզմների առկայության դեպքում։ Առաջին փուլում ԱՄՆ-ին առաջարկվում է 74 % մասնաբաժին, իսկ Հայաստանին՝ 26 %՝ համաձայնագրի երկարաձգման դեպքում Հայաստանի մասնաբաժինը մինչև 49 % ավելացնելու հնարավորությամբ:

Սույն թվականի մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան կատարած կարճատև այցի ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ն նախաստորագրել էին վերը նշված շրջանակային համաձայնագիրը, որը ստորագրվեց հունիսի սկզբին:

Մոսկվայում նշում են, որ նախագծի իրականացումը կապված է ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ենթակառուցվածքային բարդությունների հետ։ Ռուսական կողմն ուշադրություն է հրավիրում հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայության, Ադրբեջանի ենթակառուցվածքներին ինտեգրվելու համար ռուսական ստանդարտի երկաթուղային գծի օգտագործման անհրաժեշտության, ինչպես նաև «ՀԿԵ» ՓԲԸ-ի՝ մինչև 2038թ. գործող կոնցեսիոն համաձայնագրի վրա:

Leave a comment