Վայոց ձորում և Տավուշում բնակիչները կամավոր հանձնել են ապօրինի պահվող զինшմթերք

Վայոց ձորում և Տավուշում բնակիչները կամավոր հանձնել են ապօրինի պահվող զինшմթերք

Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները։

Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Մալիշկա գյուղի վարչական տարածքում գտնվող աղբյուրի մոտ։ Քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրացան, «ՌԳ» տեսակի 4 նռնակ՝ պայթուցիչներով, տարբեր տրամաչափի 297 փամփուշտ և ազդանշանային ատրճանակ։

Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու հերթական դեպքը գրանցվել է նոյեմբերի 10-ին։

ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացու նշած վայրում՝ Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում, քրեական ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, «Մակարով» տեսակի ատրճանակ, ընդհանուր 84 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգի 3 պահունակ, «ՌԳ» տեսակի 2 նռնակ և նռնակի պայթուցիչներ։

Ապօրինի պահվող զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում։ Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Բագրատաշեն բնակավայրի 12-րդ փողոցի տներից մեկի բնակչուհին ներկայացրել է «Ֆ-1» տեսակի նռնակ՝պայթուցիչով։

Leave a comment