ՀԷՑ-ի համար հենասյունները ՀՀ տարածքում տեղափոխելը արժեցել է 1 միլիոն դրամ, այնքան՝ որքան Երևանից-Մոսկվա բեռնափոխադրումը. Ալեքսանյան

ՀԷՑ-ի համար հենասյունները ՀՀ տարածքում տեղափոխելը արժեցել է 1 միլիոն դրամ, այնքան՝ որքան Երևանից-Մոսկվա բեռնափոխադրումը. Ալեքսանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քիչ առաջ մենք լսեցինք հաղորդում հանցագործության մասին՝ մասնավորապես այն մասին, որ ՀՀ պետական բյուջեից Ղարաբաղին տրված գումարները փաստորեն թալանվել են: Պնդում եմ, որ իրավապահ համակարգը պետք է զբաղվի այս հարցով և տեսնի, թե ովքեր են այդ թալանողները: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթին:

Ալեքսանյանը նաև առաջարկեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հաշվարկ կատարել ու հասկանալ, թե ինչու են ՀԷՑ-ի նախկին ղեկավարները թանկ գներով ձեռք բերել սովորական հենասյուները:

«Եթե ինչ-որ մի բարերարի պատկանող ընկերություն Հանրապետության բոլոր քաղաքացիներին մենաշնորհով ինչ-որ բան է մատակարարում, օրինակ էլեկտրաէներգիա, հետո այդ սպառողների վճարած գումարով գնում է հենասյուն, որի համար վճարում է 100 հազար դրամ՝ իրեն փոխկապակցված ընկերությանը, հետո այդ կառավարումը փոխվում է ու պարզվում է, որ այդ նույն սյունը կարելի էր գտնել 50 հազար դրամով: Որքա՞ն է կազմում չարաշահումը մեկ սյան մեջ, եթե սյուների թիվն էլ 100 հազարից ավել է որպես այդպիսին:  Ըստ ձեզ ի՞նչ ֆինանսական միջոցների ու որքան չարաշահման մասին է խոսքը»,-հարցրեց ԱԺ նախագահի տեղակալը:

Նախարար Հովհաննիսյանն էլ պատասխանելով հարցին նշեց, որ հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները ունեն ներդրումային պարտավորություններ և այստեղ կարող է լինել հստակ մոտիվ ուռճացնելու ներդրումների չափը, որպեսզի իրականում այդքան ներդրում չարվի:

Ալեքսանյանն էլ արձագանքում նշեց. «Երբ որ հարցրեցին Ղազինյանին, և ՀԷՑ-ին, թե էտ ո՞նց եք հաջողեցրել 50 հազարանոց հենասյունը գնել 100 հազար դրամով, ասում է՝ փոխադրումն էլ մեջն է մտել: Հիմա ես հարցրել եմ, հետաքրքրվել եմ, ու մտածում եմ մի բեռնատարը կարողանում է տեղափոխել 20 հատ հենասյուն, ամեն մի հատ հենասյան տեղափոխումը արժենում է 50 հազար դրամ: Էտ 1 մլն դրամով ՀՀ տարածքում էտ ի՞նչ փոխադրումներ եք անում: Հարցրեցի, ասեցի այդ մի ֆուռը, որ երևանից քշում հասցնում եք Մոսկվա, որքա՞ն փող եք վերցնում, բանից պարզվեց 2000 դոլարի կարգի, մի այդքան էլ այս մարդկանց վրա արժեցել է այդ հենասյուները Երևանից-Կոտայք տեղափոխելը»:

 

 

Leave a comment