«Tara Gas» գազատար նավի վրա հարձակում է եղել, անձնակազմից մեկն անհետ կորել է (տեսանյութ)

Հորմուզի նեղուցի մոտակայքում Պանամայի դրոշի ներքո նավարկող «Tara Gas» գազատար նավի վրա հարձակում է եղել, անձնակազմի անդամներից մեկն անհետ կորել է․ այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի իշխանություններին և ծովային անվտանգության ոլորտի աղբյուրներին։

Եվս երկու նավաստի վնասվածքներ են ստացել ու հոսպիտալացվել։

Նավի վրա հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին՝ Օմանի ափերի մոտ, Մուսանդամ թերակղզու հարևանությամբ, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել։ Օմանի ծառայությունները տարհանել են անձնակազմի բոլոր 24 անդամներին։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ 21 նավաստի անվնաս է, երկուսը բուժօգնություն են ստացել, իսկ մեկն անհետ կորել է։

Leave a comment