Ուսուցիչների համար գործարկվել է արհեստական բանականության 65 գործիք ներկայացնող հայալեզու պորտալ

Հասարակություն

18.11.2026 | 10:47

ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը գործարկել է «Ուսուցչի ԱԲ ուղեցույց» հայալեզու պորտալը՝ ai.armedu.am, որը նախատեսված է ուսուցիչներին արհեստական բանականության գործիքների ընտրության և կիրառման հարցում աջակցելու համար։ Պորտալում ներկայացված է 65 ԱԲ գործիք՝ խմբավորված 10 բաժիններում՝ ըստ ուսումնական նպատակների։ Կայքում հասանելի են նաև ավելի քան 100 արդյունավետ հրահանգների օրինակներ՝ կազմված Հայաստանի կրթական ծրագրի հիման վրա։

ԿԳՄՍՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը գործարկել է «Ուսուցչի ԱԲ ուղեցույց» հայալեզու պորտալը՝ https://ai.armedu.am։ Այն օգնում է դասավանդողներին կողմնորոշվել արհեստական բանականության գործիքների բազմազանության մեջ և ընտրել ուսումնական ծրագրին համապատասխան գործիքակազմ։ Պորտալում ներկայացված 65 ԱԲ գործիքները խմբավորված են 10 բաժիններում՝ ըստ ուսումնական նպատակների և խնդիրների։

Պորտալում կան ավելի քան 100 արդյունավետ հրահանգների օրինակներ, որոնք կազմվել են ՀՀ կրթական ծրագրի բովանդակությունից բխող իրական օրինակներով։ Գործիքների ընտրությունը հիմնված է արդյունավետության, էթիկայի և սովորողների անվտանգության սկզբունքների վրա։ Տեղեկությունները ստուգված են գործիքների պաշտոնական կայքերում 2026 թ. հոկտեմբերի դրությամբ։

Պորտալը հավասարապես հարմար է համակարգչով, պլանշետով և հեռախոսով օգտագործման համար։

Leave a comment